01/04/2020 16:40
Վրաստանի կառավարությունը կվճարի քաղաքացիների կոմունալները (Aliq.ge)
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Aliq.ge-ն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:
«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», - ասել է վարչապետը: