01/04/2020 01:53
Ընտանիքի անդամներն ու նույն ընկերության աշխատողները կարող են երթևեկել մեկ ավտոմեքենայում
Նոր սահմանափակումներով, որոնք ուժի մեջ են ապրիլի 1-ից 12-ը, թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) առավելագույնը 1 ուղևորի փոխադրումը:
Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը:
Սահմանափակման արգելքը կիրառելի չէ'
1) երեխաների փոխադրման դեպքում.
2) ընտանիքի անդամների կողմից ավտոմեքենայում երթևեկելու դեպքում' ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով: Սույն կետի իմաստով ընտանիքի անդամներ են ամուսինը, կինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը.
3) նույն ընկերության աշխատողների փոխադրման դեպքում:
Նաև թույլատրվում է գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները' թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժություն իրականացնելը' թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
Որոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։https://www.gov.am/files/docs/3985.pdf