02/04/2020 18:40
Ադրբեջանում չեն բացառել, որ կորոնավիրուսի պատճառով, հնարավոր է, արտակարգ դրություն հայտարարվի (РИА Новости)
Ադրբեջանի նախարարների կաբինետը չի բացառել երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն աճի:
Ադրբեջանում COVID-19-ի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 400-ի, նախօրեին գրանցվել է 41 նոր դեպք:
«Արդեն նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Վարակվածության արագությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ապաքինվածների քանակը։
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 26 մարդ։ Այդ տարբերության ավելացումը վատ միտում է։ Եթե այս միտումը շարունակվի, իրավիճակը կխորանա: Չի բացառվում, որ արտակարգ դրություն հայտարարվի։ Կառավարությունն ունի բոլոր ծրագրերը։ Ցանկալի է, որպեսզի դրանց կարիքը չզգացվի», - ասել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը։