02/04/2020 11:10
Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։
Վարչապետը նշեց, թե պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։
«Հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ադ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ իսկապես պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո, արցախյան ազատամարտի առաջին սերնդից մեկի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես նույնքան վճռականաությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Սա, կարծում եմ, այլևս կասկածի տակ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։