02/04/2020 20:25
Գերմանիայում կանխատեսում են, որ տնտեսության անկման գագաթնակետը կլինի մայիսին (Gazeta.ru)
Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության ղեկավար Փեթեր Ալթմայերը կարծում է, որ կորոնավիրուսի պատճառով գերմանական տնտեսության անկման գագաթնակետը կլինի 2020 թվականի մայիսին, հայտնում է РИА Новости-ն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ գերմանական տնտեսությունն ամենաուժեղն է Եվրոպայում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են անհայտ թոքաբորբի բռնկման մասին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ): Մասնագետները պարզել են, որ հիվանդության գրգռիչը նոր կորոնավիրուսն է, ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանվել է COVID-19:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին աշխարհում հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա: