02/04/2020 17:46
Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել կրակել օրինախախտների վրա (Интерфакс)
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել ոստիկաններին և զինվորականներին կրակել պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումները խախտողների վրա, հատկապես, եթե նրանք կազմակերպեն անկարգություններ կամ խաթարեն սնունդ բաժանելու աշխատանքը, հայտնում է «Bloomberg»-ը:
«Իմ հրամանները ոստիկանությանը, զինվորականներին և տեղական իշխանություններին. եթե սկսվեն անկարգություններ, եթե նրանք դիմակայեն, և եթե ձեր կյանքին սպառնալիք լինի, կարող եք կրակել նրանց վրա», - ասել է Դուտերտեն ապրիլի 1-ին ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Նա նաև նախազգուշացրել է ձախակողմյան խմբերին՝ զերծ մնալ ընդդեմ սովի անկարգություններ կազմակերպելուց:
Ֆիլիպինների կառավարությունը մարտի կեսերից մեկ ամիս ժամկետով կարանտին է սահմանել Լուսոն կղզում:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 2-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 2633 դեպք և 107 մահ: