02/04/2020 20:03
Եվրահանձնաժողովն առաջարկել է 100 միլիարդ եվրո ուղղել աշխատատեղերի պահպանման սխեմային (Интерфакс)
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է 100 միլիարդ եվրո ուղղել կորոնավիրուսային համաճարակի ֆոնին աշխատատեղերը պահպանելու համար կարճաժամկետ սխեմայի ֆինանսավորմանը, հայտնում է «Dow Jones»-ը՝ հղում անելով ԵՀ ներքին փաստաթղթին:
Կարգավորողն առաջարկում է ավելացնել նաև ֆերմերների դրամական սուբսիդիաները՝ տնտեսության այլ ոլորտներին աջակցությանը զուգահեռ:
Եվրահանձնաժողովը մտադիր է իր առաջարկությունների փաթեթը հրապարակել այսօր: