02/04/2020 13:45
Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости)
Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, հայտնում է Jerusalem Times թերթը:
Նախարարության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ Լիցմանի և նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք կարանտինացվելու են: Նախարարն իր պարտականությունները կատարելու է տնից:
Իսրայելում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը չորեքշաբթի երեկոյան աճել է մինչև 6.092` մեկ օրում ավելանալով 710-ով, մահվան դեպքերի թիվը հասել է 25-ի: