02/04/2020 16:06
Իրանում COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 50 հազարը (РИА Новости)
Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 50 468-ի, մահացել է 3160 մարդ: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
IRINN հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ Իրանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 2875 նոր դեպք, ինչպես նաև գրանցվել է 124 մահվան դեպք:
Ապաքինվել է առնվազն 16711 մարդ, եզրափակել է ԱՆ ներկայացուցիչը: