02/04/2020 19:14
Իտալիայում 10 հազարից ավելի բժիշկ է վարակվել կորոնավիրուսով (РИА Новости)
Իտալիայում COVID-19 կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների ընդհանուր թիվը գերազանցել է 10 հազարը, հայտնում է բուժաշխատողների արհմիությունը:
Ըստ այդ տվյալների՝ վարակված բուժաշխատողների մոտ 20 տոկոսը բժիշկներ են: Իտալացի շատ բուժաշխատողներ ներկայումս բուժում են անցնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Հինգշաբթի իտալացի բժիշկների մասնագիտական ասոցիացիան՝ «Fnomceo»-ն, հայտարարել է կորոնավիրուսով վարակված ևս երկու գործընկերների մահվան մասին: