02/04/2020 11:35
Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տեղի ուենցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
«Ուզում եմ Արցախի ժողովրդին և մեզ շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Կարծում եմ՝ տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլով հանգուցալուծելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն: Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է, բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը և բավականին խոսուն է նաև այն փաստը, որ առաջին և երկրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ՝ ընդդիմադիր ուժեր: Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսակետից», - նշեց ՀՀ վարչապետը։