02/04/2020 11:47
Բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով անորոշություններ շատ կան. Փաշինյան
2019 թվականի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 միլիարդով կամ 16,5 տոկոսով, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով` կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ՝ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները ավելացրել ենք ավելի քան հարյուր միլիարդ դրամով: Բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով անորոշություններ շատ կան, ակնհայտ է, որ այս տեմպերը կկորցնենք», - ասաց նա՝ ընդգծելով, թե արձանագրված տեմպերը ապացուցում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է, տիրապետում են տնտեսության զարկերակին և այս պայմաններում նույնքան արդյունավետ պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել:
«Այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ, ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա: Այն խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք հավաքում, ուզում եմ ընդգծել, որ հարկերը գոյանում են եկամուտների, շահույթների պարագայում և հնարավոր չէ հարկերի հավաք», - ասաց Փաշինյանը: