02/04/2020 18:30
«Պոբեդան» դադարեցրել է թռիչքները, քանի որ աշխատակիցներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով (РБК)
«Աէրոֆլոտ» խմբի անդամ «Պոբեդա» ավիաընկերության մի քանի աշխատակցի մոտ հայտնաբերել են կորոնավիրուս: Այս մասին իր ներկայացուցչի միջոցով РБК-ին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը:
Վարակման դեպքերը դարձել են ապրիլի 1-ից ընկերության բոլոր թռիչքները դադարեցնելու պատճառներից մեկը:
«Ամեն օր չվերթների ժամանակ ավելի ու ավելի շատ մարդիկ ենք ունենում կորոնավիրուսի ախտանշաններով, մենք արդեն ունենք անձնակազմի անդամներ, որոնց մոտ հաստատվել է COVID-19-ը: Հսկայական քանակությամբ աշխատակիցներ կարանտինի մեջ են», - ասել է Կալմիկովը:
Նա նշել է, որ չվերթները դադարեցնելը միակ ողջամիտ որոշումն էր այս իրավիճակում: