02/04/2020 12:26
Ռոսատոմը ձեռնամուխ է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքերի կափույրների 3D տպմանը
«Ռուսատոմ-ադդիտիվ տեխնոլոգիաներ» ընկերությունը (ՌուսԱտ»՝ ՏՎԷԼ վառելիքային ընկերության ձեռնարկություն) պատրաստել է փորձնական տարբերակներ ու պատրաստ է տպել թոքերի արհեստական օդափոխման սարքերի 3D կափույրներ, որոնք կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման սարքերում։
Նման բաղադրիչների պահանջարկը բազմակի մեծացել է՝ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի համաճարակով։ «ՌուսԱտ» ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրել շաբաթական շուրջ 300 կափույր։ Արտադրության համար օգտագործվում է կենսահամակցված պոլիմեր, արտադրանքը չի պահանջում կրկնակի մշակում։
Վենտուրայի խափույրները կիրառվում են աէրոզոլային դիմակների հետ՝ օքսիգենոթերապիայի չափաբաժինների համար և ապահովում են թթվածնի մատակարարման ցածր հոսք։ Դրանք նախատեսված են մի քանի ժամվա օգտագործման համար ու ենթակա են փոխարինման, այսինքն, ըստ էության, սպառվող նյութեր են։ Շատ երկրներ բախվել են այդ դիմակների դեֆիցիտի հետ, առաձնին դեպքերում հարցը լուծվել է 3D տպիչների օգնությամբ։
«Ռուսաստանյան ատոմային ճյուղի ձեռնարկությունները մոբիլիզացնում են իրենց հնարավորությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ «Ռոսատմոի» բոլոր ընկերությունները, որոնք մասնագիտացած են բժշկական թեմատիկայով ու սարքավորումների հարցերով, փնտրում են արտադրական և մտավոր հնարավորություններ՝ արագ վերակազմավորելու սարքավորումներն ու սպառվող նյութերը, որոնք անհրաժեշտ են բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վենտուրայի խափույրների արտադրության համար մենք տեղեկատվություն ենք ուղարկել Ռուսաստանի առողջապահության նախարարություն, ԱԻՆ, պաշտպանության նախարարություն և Ռոսպոտրեբնադզոր (Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայություն): Անհրաժեշտության դեպքում, խափույրների արտադրությունը կարող է սկսվել առաջիկայում», - նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«ՌուսԱՏ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Տուրունդաևն ընդգծել է․ «Մեր ընկերությունը, որպես ադդիտիվ տեխնոլոգիաների բնագավառում Ռոսատոմի ճյուղային ինտեգրատոր, ուսումնասիրել է թոքերի արհեստական օդափոխման սարքերի խափույրներ տպելու հնարավորությունը, պատրաստել է փորձնական օրինակներ և պատրաստ է դրանց արտադրությանը՝ բուժհաստատություններ մատակարարելու համար։ Խափույրներին զուգահեռ, 3D տպիչների օգնությամբ կարող են արտադրվել նաև շնչառական դիմակներ և բժշկական այլ արտադրանքներ։