02/04/2020 13:26
Չինաստանից հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվի արհեստական շնչառական սարքերի խմբաքանակ
Շնչառական սարքերի ներգրավումը կմեծանա կորանվիրուսի դեմ պայքարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ներգրավմամբ, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս պահին այս խնդրի լուծման համար ունենք մոբիլիզացված մոտ 55 սարք, որից զբաղված է 5-ը։ Սարքերի ներգրավումը կմեծանա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ներգրավմամբ, որտեղ թոքերի արհեստական օդափոխության ևս 20 սարք ունենք։ Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք, մոտ 100 մի տեսակի, ևս 5-6-ը՝ մեկ այլ մոդելի, ևս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը ապրիլի մյուս կեսը, մայիսի կեսին կլինի», - ասաց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ դրանց ձեռբերումը շարունակվում է՝ հույս հայտնելով, որ դրանց կարիքը չի առաջանա։