02/04/2020 16:17
Թուրքիայում տուրիստական սեզոնի մեկնարկը հետաձգվում է մինչև մայիսի վերջ (РИА Новости)
Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված Թուրքիայում տուրիստական շրջանը չի մեկնարկի մինչև մայիսի վերջ, հայտարարել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
«Մենք ակնկալում ենք, որ տուրիստական սեզոնի սկիզբը կհետաձգվի մինչև մայիսի վերջ: Տեղաշարժ տեղի է ունենալու հիմնականում ներքին զբոսաշրջության ոլորտում», - մեջբերում է նրա խոսքերն «Anadolu» գործակալությունը:
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ միջազգային ավիափոխադրումը Թուրքիայում կվերականգնվի մինչև հունիսի վերջ: