02/04/2020 14:02
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73,5 հազար դեպք (РИА Новости)
Գերմանիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հինգշաբթի ավելացել է 6156-ով և հասել 73522-ի, մահացությունների թիվը մեկ օրում աճել է 140-ով՝ հասնելով 872-ի: Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Ինստիտուտի ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ տեղյակ է տվյալների անհամապատասխանության մասին, և դա բացատրում էր «ժամանակավոր ուշացումով» և մարզային գերատեսչությունների պաշտոնական հաշվետվությունների համախմբման անհրաժեշտությամբ: