02/04/2020 13:38
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ևս 771 դեպք (Интерфакс)
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակով հիվանդների թիվն ավելացել է 771-ով և գերազանցել, ընդհանուր առմամբ, 3500-ը, հայտնում են օպերատիվ շտաբից:
Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 29 շրջանում: Դրանցից 595-ը Մոսկվայում է, 43-ը` Մոսկվայի մարզում, 22-ը` Սանկտ Պետերբուրգում:
«Ռուսաստանի Դաշնությունում այսօր գրանցված է կորոնավիրուսային վարակի 3548 դեպք 76 մարզերում», - ասվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանումկորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 30: Մեկ օրվա ընթացքում մահացել է վեց հիվանդ. երեքը Մոսկվայում և մեկական՝ Մոսկվայի մարզում, Պերմի տարածքում և Չեչնիայում:
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 235 մարդ, 45-ը՝ մեկ օրում: