02/04/2020 12:47
Թուրքիայում կորոնավիրուսը խլել է 277 մարդու կյանք (Infoteka)
Անցած օրվա ընթացքում Թուրքիայում մահացել է 63 մարդ՝ երկրում կորոնավիրուսով համաճարակի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 277-ի: Համապատասխան տվյալները հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրետտին Քոջան:
Բացի այդ, ըստ նախարարի, այժմ Թուրքիայում կա 15679 վարակված մարդ: 333 մարդ ապաքինվել է և այժմ գտնվում է տանը: Հիվանդանոցներում և այլ բժշկական հաստատություններում ներկայում բուժվում է 979 մարդ: