02/04/2020 11:42
Մոսկվայում կորոնավիրուսից ևս երեք պացիենտ է մահացել (Интерфакс)
Չորեքշաբթի Մոսկվայում ևս երեք հիվանդ է մահացել հաստատված կորոնավիրուսով վարակից՝ COVID-19-ից, և երկկողմանի թոքաբորբից: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը մայրաքաղաքում հասել է 19-ի, հայտնել են «Интерфакс»-ին մայրաքաղաքային օպերատիվ շտաբից:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ մահացածները 63-ից 72 տարեկան էին: Հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Հիվանդներից մեկը վերջերս էր վերադարձել արտասահմանից: