02/04/2020 15:17
Գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտնորով և թեթև սիմպտոմներ ունեցողներին խորհուրդ է տրվելու բուժվել տանը. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե որ դեպքում առողջապահության նախարարությունը կսկսի զբաղվել միայն միջին ծանրության դեպքերով.
«Կա նման կետ, երբ կասենք, որ այլևս հնարավոր չէ գնալ, օրինակ, ցանկացած նոր դեպքի հետևից՝ գտնելու, թե նա որտեղից է առաջացել ու ում հետ է շփվել, բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից և մեր խնդիրն է այդ կետն այնքան հեռացնել, որ երբեք չհասնենք դրան։
Բայց, եթե դա հնարավոր չլինի անել հիմնականում օբյեկտիվ պատճառներով, որովհետև վիրուսը հաճախ տարածվում է ասիմպտոմ եղանակով և դժվար է լինում հայտնաբերել բոլոր կոնտակտներին կամ բոլոր հիվանդներին, ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտնորով և թեթև ծանրության պացիենտներին պարզապես խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ։ Մեր խնդիրն է չհասնել այդ կետին և ոչ թե սպասել դրան», - ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այս պահին ամբողջ ջանքերը գործադրվում են նման իրավիճակների չհասնելու համար: