02/04/2020 14:54
Ըստ առողջապահության նախարարի՝ մեր վարակվածների շատացումը նրանից է, որ անբախտ ենք, իսկ վրացիք՝ ղսմաթով. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Կառավարության շենքում ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը, փորձելով արդարացնել իր և իր թիմի ապաշնորհ ու ձախողված պայքարը վիրուսի դեմ, հայտարարեց, որ Վրաստանում՝ վարակվածների՝ մեզանից վեց անգամ քիչ լինելը երջանիկ պատահականության արդյունք է», - Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Պատկերացնո՞ւմ եք։ Երջանիկ պատահականություն է, որ օրինակ Վրաստանում ոչ մի իտալացի վարակը ուսին չեկավ ու չմտավ մի 500 հոգանոց արտադրամաս, որովհետև ժամանակին չվեթները չփակեցին, կամ սահմանի վրա նորմալ չստուգեցին։
Ըստ մեր տաղանդաշատ նախարարի՝ մեր վարակվածների՝ արդեն իսկ անկառավարելի շատացումը նրանից է, որ մենք անբախտ ենք, իսկ վրացիք՝ ղսմաթով... Չեք կարող վարակը կառավարեք, ընդունեք դա... Թողեք թող պրոֆեսիոնալները գան մեզ էս կրակից հանեն։ Համ էլ, գուցե, նրանք ձեզնից հաջողակ լինեն, ղսմաթով», - գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր Արսեն Թոսյանն անդրադարձավ հարցին՝ ինչու է հարևան Վրաստանում կորանվիրուսով վարակվածների թիվն անհամեմատ ցածր Հայաստանից։
«Դա, իհարկե, նախ մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց նաև համաճարակաբանական հետքի խնդիր կա, նաև՝ երջանիկ պատահականության, որ իրենց մոտ 500 հոգանոց արտադրամասում կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ վարակ չի եղել, դրա համար իրենց մոտ թվերը փոքր են։ Հույս ունեմ՝ այսդպես էլ կշարունավի մեր բարեկամ երկրում, և հույս ունեմ, որ մենք նույնպես կկարողանանք պահել մեր թվերը եղած թվերի շրջանակներում», - ասաց նախարարը։