02/04/2020 13:16
«Կարելի է հանգիստ սպասել, որ որևէ քաղաքացի կունենա դրական թեստ». Նախարարը պնդում է՝ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չէ
Անձնավորված տվյալներ չենք հայտնելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ արդյոք դրական է Մարտունի քաղաքի բնակիչներից մեկի թեստի պատասխանը։
Նախարարի խոսքով՝ այս պահին կորոնավիրուսով վարակվածներ չունենալու Գեղարքունիքի միակ մարզ լինելը առավելություն չէ։
«Կարելի է հանգիստ սպասել, որ, օրինակ, թե նշյալ անձնավորությունը, թե վաղը որևէ մեկ այլ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում», - ասաց նախարարը։
Թորոսյանն ընդգծեց՝ մարզում պետք է շարունակեն պահպանել այն կանոնները, որոնք խնդրում ու կոչ են անում։
Նշենք, որ երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր, որ Մարտունու բնակչից նմուշառում է կատարվել, մարզպետը, սակայն, նշել էր, որ թեստի պատասխանը դեռ հայտնի չէ։