02/04/2020 21:33
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 78-ամյա կին է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել են արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։
Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։
Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։
Նշենք, որ այսօրվա մեջ սա կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահվան դեպքն է Հայաստանում:
Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 անձ: