02/04/2020 18:52
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացման հաշվեհամարին այսօրվա դրությամբ փոխանցվել է 856 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 856 մլն 253 հազար դրամ:
Մուտքերի ընդհանուր քանակը` 3239: