02/04/2020 13:21
Վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է․ դա անխուսափելի է․ Թորոսյան
Վարակված բուժծառայողների թիվը ավելանում է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հիմա կդժվարանամ թիվը նշել, բայց կան և ավելանում են։ Դա անխուսափելի է։ Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրներ հետ, այլ՝ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է։ Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց իսկ կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար», - ասաց նախարարը։