03/04/2020 13:59
«Մեդսինթեզ» ձեռնարկությունը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցը Հայաստան մատակարարելու վերաբերյալ (ТАСС)
Ռուսական «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակը, որը Չինաստանում կորոնավիրուսի բուժման փորձարկում է անցնում, մատակարարվել է Թուրքմենստան: Այս մասին ТАСС-ին հայտնել է դեղամիջոցն արտադրող «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը:
Դեղամիջոցն ուղարկվել է Չինաստան՝ որպես մարդասիրական օգնություն: Այնտեղ այն փորձարկվում է կորոնավիրուսի բուժման համար:
«Մենք դեղամիջոցը մատակարարել ենք Թուրքմենստան: Սա մարդասիրական խմբաքանակ չէ, միջոցներ են հատկացվել, և նրանք գնել են այն իրենց համար: Խմբաքանակը մեծ էր՝ մոտ 2 հազար փաթեթ», - ասել է Պետրովը:
Նա հավելել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստանին մատակարարելու վերաբերյալ:
«Տրիազավրինը»՝ ազոլոազինների ընտանիքի ուղիղ ազդեցության ռուսական հակավարակային դեղամիջոց է: Ըստ մշակողների, այն արդյունավետ է գրիպի 15 տեսակի դեմ: