03/04/2020 16:02
ՀՌՀ նախագահին զայրացրել է Երևանի ավագանու անդամի ծաղրական գրառումը Թբիլիսիում կատարված ախտահանման աշխատանքների մասին
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի գրառմանը Թբիլիսիում իրականացված լայնածավալ ախտահանման աշխատանքներին։
Հիշեցնենք՝ նա թերահավատորեն է վերաբերվել այդ աշխատանքների արդյունավետությանը և ծաղրական գրառում արել Facebook-ի իր էջում։
«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև՝ Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը», - նշել է նա։
«Էս խելացի դեմքով տհասը նաև Երևանի ավագանու անդամ է: ԱՆԴԱՄ!!! Ափսոս, դաստիարակությունս թույլ չի տալիս սրա տեսակը համացանցում հայհոյել...», - գրել է Տիգրան Հակոբյանը։