03/04/2020 20:02
Ավստրիայում 38 միլիարդ եվրո են հատկացնելու COVID-19-ից տուժած ընկերություններին (РИА Новости)
Ավստրիայի կառավարությունը որոշել է 38 միլիարդ եվրո հատկացնել կորոնավիրուսի շուրջ ստեղծված ճգնաժամի հետևանքով տուժած ընկերություններին և աշխատողներին օգնելու համար, հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Ըստ նրա՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը բերում է ոչ միայն հիվանդություն, տառապանք և մահ, այլև աննախադեպ համաշխարհային տնտեսական ճգնաժամ. առողջ ձեռնարկությունները փլուզման եզրին են, անմեղ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը:
Նա ավելացրել է, որ Ավստրիան պայքարելու է յուրաքանչյուր աշխատատեղի համար: