03/04/2020 19:09
Բեռլինում տուգանքներ են սահմանվել փողոցում 1.5 մ հեռավորությունը չպահպանելու համար (Интерфакс)
Բեռլինի Սենատը սահմանել է տուգանքների չափ՝ կարանտինի սահմանափակումները խախտելու համար, ներառյալ՝ շրջապատից մեկուկես մետր հեռավորությունը չպահպանելու համար: Քաղաքում սահմանափակող միջոցառումները երկարաձգվել են մինչև ապրիլի 19-ը:
Փողոցում և հասարակական վայրերում միմյանցից 1.5 մետր հեռավորություն չպահպանելու համար տուգանքը կարող է լինել 25-ից 500 եվրո: Սպորտ և վազք թույլատրված է, բայց դրանց չի կարող մասնակցել նույն ընտանիքի ավելի քան երկու անդամ:
Տան հարկադիր կարանտինային ռեժիմի խախտման համար տուգանքներ են սահմանվում 250-ից 2500 եվրոյի չափով:
Առանց հարգելի պատճառի փողոցում հայտնվելու համար տուգանքը կարող է լինել մինչև 100 եվրո:
Գերմանիայում բոլոր հասարակական վայրերը փակ են, բացառությամբ՝ մթերային խանութների:
Երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակվելու 85 063 դեպք, մահացել է 1111 մարդ: