03/04/2020 11:21
Չինաստանում համազգային սգի օր է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով (РБК)
Չինաստանի իշխանություններն ապրիլի 4-ը հայտարարել են համազգային սգի օր՝ ի հիշատակ կորոնավիրուսային համավարակի զոհերի, հայտնում է Xinhua գործակալությունը։
Այդ օրը երկրում բոլոր դրոշները պետք է իջեցվեն, այդ թվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տարածքում։ Չեղարկվել են հանրային բոլոր միջոցառումները։
Տեղի ժամանակով ժամը 10։00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) ամբողջ Չինաստանը 3 րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը։