03/04/2020 19:52
Սերբիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում մարդասիրական օգնության համար:
Այսօր ռուսական երրորդ օդանավն է վայրէջք կատարել Սերբիայում:
Օդանավերը Ռուսաստանից Սերբիա են հասցրել զինծառայողների, այդ թվում ՝ ռազմական բժիշկների, Ռուսաստանի քիմիական ուժերի բանակի մասնագետ վիրուսաբանների, հատուկ բժշկական սարքավորումներ, պաշտպանիչ միջոցներ և 16 միավոր ռազմական տեխնիկա:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կատարել ռազմատրանսպորտային ավիացիայի 11 չվերթ:
Օգնության առաքումը կատարվում է ապրիլի 3-ից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով, որն ապրիլի 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի հետ:
Վերջին տվյալներով՝ Սերբիայում կորոնավիրուսով վարակավածների թիվը հասել է 1476-ի, մահացել է 39 մարդ: