03/04/2020 15:08
Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19- ի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին (РИА Новости)
Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատթարանում է, վարակի տեմպը նոր թափ է հավաքում, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Ուրբաթ առավոտյան երկրում վարակվածների թիվը հասել է 148-ի, ապաքինվել է 27 մարդ:
«Ցավոք, այսօր ունենք վարակի 18 նոր դեպք, երեկ՝ 15-ն էր: Տարածումն արագանում է», - ասել է վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում:
Ըստ նրա՝ հիմնական բեռը բաժին է ընկնում Առողջապահության նախարարությանը և հոսպիտալային հատվածին:
Վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարել է ստուգել հանրապետության կլինիկական հատվածի բոլոր հոսպիտալները: