03/04/2020 16:51
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 2715 նոր դեպք (РИА Новости)
Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 53183-ի, որից 3294-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
IRINN հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ անցած օրվա ընթացքում հիվանդության դեպքերն աճել են 2715-ով, մահացել է 134 մարդ:
Իրանում մեկ օրում վարակվածների ռեկորդային թիվը եղել է 3186, իսկ մահացություններինը՝ 157: