03/04/2020 16:37
Ավագանու անդամը ծաղրում է վրացիներին, մեր քաղաքացիները՝ քաղաքապետին, քաղաքապետարանն էլ սլաքներն ուղղում է պարետատուն. Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Երևանի ավագանու անդամը ծաղրում է ամեն գնով ու հնարավոր բոլոր միջոցներով կորոնավիրուսի դեմ պայքարող վրացիներին։ Մեր քաղաքացիները, դրա համար, մեղմ ասած, մայրուղի են հանում ավագանու անդամին էլ, քաղաքապետին էլ, քաղաքական իշխանությանն էլ։
Անցնում է որոշ ժամանակ ու քաղաքապետի մամուլի խոսնակը ասում է, թե՝ ժողովուրդ, մեզ ինչի՞ եք քրֆում, մենք պարետի ասածներն ենք անում։ Թե մտքում կուտակած բաներ ունեք, խնդրեմ, հասցեատերը Տիգրան Ավինյանն է։
Քաղաքապետարանի պաշտոնյան այս ամենը, իհարկե, գրական է ձևակերպել, բայց միտքը հենց դա էր։ Ասեք, որ իրար արժեն։
Բայց մի կողմ դնենք դեռ անտաղանդների այս իշխանությունը։ Ինձ ուրիշ բան է վիրավորում։ Այն, որ վրացիները մեզնից լավ են դիմակայում սպառնալիքներին»։
Պատմության մանրամասներն՝ ԱՅՍՏԵՂ։