03/04/2020 19:00
Մոսկվայում COVID-19-ով վարակվածների լուսանկարների բազա են ստեղծել (Gazeta.ru)
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված բոլոր անձանց լուսանկարները հայտնվում են տվյալների հատուկ բազայում՝ ինքնամեկուսացման ժամանակահատվածում նրանց շարժը վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովին:
Ըստ նրա՝ թեստային համակարգով COVID-19 հայտնաբերելու ժամանակ հիվանդը ստորագրում է հատուկ փաստաթուղթ, որով նա պարտավորվում է ինքնամեկուսանալ:
«Լուսանկարվում է և նրա լուսանկարը մուտքագրվում է հատուկ տեխնոլոգիական բազա, որը մշակվել է բավականին երկար ժամանակ», - ասել է Շապոշնիկովը: