03/04/2020 10:08
«Փաստ». Իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել
«Փաստ» թերթը գրում է. «Պետական ապարատում կարևոր գործընթացներից մեկը՝ պետական գնումների իրականացումը, գրեթե բոլոր իշխանությունների և կառավարությունների համար եղել են ու կան ռիսկային։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գնումների վերահսկման համար ներդրվում են (նախկինում էլ ներդրվել են) բավականին լուրջ գործիքակազմեր, սակայն, ինչպես հայտնում են տարբեր աղբյուրներ, այդ գործընթացը հաճախ շարունակում է մնալ լիարժեք վերահսկողությունից դուրս։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ գործող կառավարության համար իսկական գլխացավանք է դարձել հատկապես մարզպետարաններում իրականացվող գնումների գործընթացը։ Բանն այն է, որ իշխանության կենտրոնական համակարգը չի կարողանում բացարձակ վերահսկողություն իրականացնել:
Հիմնական խնդիրը կապված է մեկ անձից կատարվող գնումների հետ, որոնք շատ հաճախ իրականացվում են նույն անձանցից: Ասել, թե այդ բոլոր գնումներում կա կոռուպցիա, ճիշտ չի լինի, սակայն երևույթն ինքնին բավական ռիսկային է»: