03/04/2020 19:59
ՌԴ ԿԲ ղեկավարը հայտարարել է, որ համաշխարհային ՀՆԱ-ն կտրուկ անկում է ապրում կարանտինի պատճառով (Gazeta.ru)
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում իրավիճակը կտրուկ վատթարանում է մի շարք երկրներում կարանտինային միջոցառումների պատճառով, հայտնում է «Интерфакс»-ը:
Ըստ նրա՝ Չինաստանի տնտեսության «վերածնունդը» մինչ այժմ չի կարողանա փոխհատուցել կորուստները:
Նա նշել է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային ՀՆԱ-ն զգալիորեն կնվազի:
«Շատ երկրներում մտցվում են կարանտինային կոշտ միջոցառումներ, ինչը հանգեցնում է համաշխարհային տնտեսության իրավիճակի կտրուկ վատթարացման», - ասել է Նաբիուլինան: