03/04/2020 12:32
«Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկությունները սկսել են բժշկական դիմակների մանրէազերծումը
«Ռոսատոմ» Պետկորպորացիայի մասնակցությամբ ստեղծված «Ստերիոն» ԲԸ-ն ավելի քան 58 մլն. բժշկական դիմակ մանրէազերծելու պայմանագիր է կնքել «Դելռուս» ընկերության հետ:
«Դելռուս»-ն իրականացնում է ստերիլ դիմակների մատակարարում՝ ռուսաստանյան բժշկական հիմնարկներ: Նախքան օգտագործելը դիմակների մանրէազերծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դիմակի ներքին մակերևությները շփվում են մարդու լորձաթաղանթների հետ:
«Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի խոսքով, ճառագայթային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականցված մանրէազերծումն ապահովում է մշակված բժշկական արտադրանքի երաշխավորված անվտանգությունը, ինչը հատկապես կարևոր է ներկա համավարակի պայմաններում:
«Ստերիոն» ընկերությունում արդեն մշակվել է արտադրանքի առաջին խմբաքանակը՝ 92 հազար դիմակ: Ձեռնարկությունը անցել է շուրջօրյա աշխատանքի, ինչը թույլ կտա շաբաթական մշակել մինչև 10 մլն դիմակ:
Բժշկության և արդյունաբերության մեջ Ճառագայթային տեխնոլոգիաների բնագավառում «Ռուսատոմ» պետկորպորացիայի ստորաբաժանում «Ռուսատոմ Հելսքեայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շիբանովի խոսքով, առաջիկա օրերին մանրէազերծման աշխատանքներին կմիանա նաև Լ.Կարպովի անվան Ֆիզիկա-քիմիական գիտահետազոտական ինստիտուտը, որի հենքի վրա ծրագրվում է մանրէազերծել շաբաթական մինչև 3 մլն դիմակ:
«Տվյալ աշխատանքին ներգրավված են նաև բժշկական առարկանների մանրէազերծումով զբաղվող այլ ձեռնարկություններ», - հավելեց նա: