03/04/2020 15:42
Թբիլիսին լվանում է փողոցները, իսկ վերջում կառուցելու է քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանն անդրադարձել է Թբիլիսիում իրականացված լայնածավալ ախտահանման աշխատանքներին։
Նա թերահավատորեն է վերաբերվել դրա արդյունավետությանը և ծաղրական գրառում արել Facebook-ի իր էջում։
«Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև՝ Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը», - նշել է նա։
Թբիլիսիում ախտահանման աշխատանքներին մասնակցել է 60 միավոր հատուկ տեխնիկա:
Իսկ ամերիկյան «Foreign Policy» հրատարակությունը գրել էր, որ Վրաստանի պայքարը կորոնավիրուսային վարակի դեմ հաջող է: