03/04/2020 00:08
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով այսօրվա մեջ 3-րդ մարդն է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հայտնել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա», - նշել է նա:
Հիշեցնենք՝ սա այսօրվա մեջ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում 3-րդ մահն է:
Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ: Ապրիլի 2-ի տվյալներով կա 663 վարակված: