03/04/2020 16:18
Արցախում զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Արցախում ապրիլի 3-ին զինծառայողի մահվան կապակցությամբ։
Ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանը կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել։ Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: