03/04/2020 11:12
Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Ղրղզստանում (RussiaToday)
Ղրղզստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակի հետևանքով առաջին մահը: Այս մասին հաղորդվել է վիրուսի դեմ պայքարի հանրապետական շտաբում:
«61 տարեկան հիվանդի կենսաբանական մահը վրա է հասել Օշի շրջանի Նօօկաթի տարածքային հիվանդանոցում», - ասել է շտաբի ներկայացուցիչը:
Նշվում է, որ մահացած հիվանդը վերջերս էր ժամանել արտերկրից և ունեցել է «ուղեկցող լուրջ հիվանդություններ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 116-ի: