03/04/2020 10:58
Կիևում անհայտ անձինք հարձակվել են երկու հեռուստաալիքի նկարահանող խմբերի վրա (РИА Новости)
Անհայտ անձինք Կիևում հարձակվել են երկու հեռուստաալիքների նկարահանող խմբերի վրա, հարուցվել են քրեական գործեր, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ոստիկանության, երկու դեպքերն էլ տեղի են ունեցել Կիևի Հիդրոպարկում, որտեղ լրագրողները պատրաստում էին սյուժեներ, իսկ անհայտները խոչնդոտել են նկարահանումները:
Ոստիկանությունը երկու քրեական գործ է հարուցել «լրագրողի նկատմամբ սպառնալիք կամ բռնություն» հոդվածով, իսկ մեկ դեպքով՝ «Լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում» հոդվածով, իրավախախտներին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում: