03/04/2020 12:12
Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով (Տեսանյութ)
Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով, որն անվտանգ է մարդկանց առողջության համար:
Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մասնագետները, քաղաքային ծառայությունների և հատուկ տեխնիկայի հետ համատեղ Թբիլիսիում իրականացրել են լայնածավալ ախտահանում:
Մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներին մասնակցել է 60 միավոր հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան «Foreign Policy» հրատարակությունը գրել էր, որ Վրաստանի պայքարը կորոնավիրուսային վարակի դեմ հաջող է:
Այս երկրում դեռ ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից:
Կառավարական stopcov.ge կայքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել 148 մարդու մոտ:
Լուսանկարները՝ Hraparak.am կայքից։https://hraparak.am/