03/04/2020 16:12
Իսրայելից 9 հայ աշակերտ ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում. արտակարգ ավիաչվերթը կարժենա մոտ 20 պատգամավորական «պարգևավճար»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին է դիմել Իսրայելի միջազգային դպրոցներից մեկում սովորող հայ աշակերտների խումբ, որը ստեղծված իրավիճակում հայտնվել է ծանր կացության մեջ։
«9 երեխա ուզում է վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում։ Հիմա դպրոցն իրենց ընդունել է և խոստացել պահել այնքան ժամանակ, մինչև չգտնվի ելք դուրս գալու երկրից։
Նրանց փորձել է օգնել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, սակայն խնդիրը լուծել չի հաջողվել։
Դիմում եմ լրատվամիջոցներին՝ խնդրի բարձրաձայնման և պատկան մարմինների առջև այն դնելու խնդրանքով։
Միաժամանակ առաջարկում եմ կառավարությանը չարտերային թռիչք կազմակերպել և վերադարձնել աշակերտներին Հայաստան։
Իմ հաշվարկով այդ emergency flight-ը կարժենա մոտ 30 000 $՝ այսինքն մոտ 20 պատգամավորական «պարգևավճար»։
Սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուներին հորդորում եմ կապ հաստատել այդ աշակերտների հետ, իսկ մեր եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին՝ խնդրում աջակցել նրանց», - Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։