03/04/2020 16:30
ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից մեկնել է Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնել է Հայաստան: Գրառման մեջ նշված է.
«Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։