03/04/2020 14:35
Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով
ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին զուգահեռ հնարավոր լինի արձագանքել քաղաքացիների բոլոր ահազանգերին։
Ստեղծվել են պահեստային խմբեր։
Անհրաժեշտության դեպքում նրանք կներգրավվեն հրդեհաշիջման կամ կենցաղային այլ կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ակտիվ աշխատանք է իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարում, գործակցում է բոլոր գերատեսչությունների հետ։
Վերջին օրերին ծանրաբեռնվածությամբ են աշխատում հատկապես ՓԾ փրկարարական վարչությունները, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Բուժապահովման վարչությունը և Հոգեբանական աջակցության բաժինը։
Գործառույթների ծավալի ավելացումը որևէ կերպ չի ազդում որակի վրա։