03/04/2020 19:02
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյան
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով արդեն իսկ դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Գործընթացը շարունակվում է», - գրել է նա: