06/04/2020 13:58
«Pen-Pineapple-Apple-Pen» հիթի հեղինակը դրա նոր տարբերակը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարին (Gazeta.ru) (Տեսանյութ)
Ճապոնացի կատակերգու երգիչ Պիկո Տարոն (Կազուհիտո Կոսական) կրկին երգել է 2016թ.-ի իր հիթը՝ «Pen-Pineapple-Apple-Pen»-ը (գրիչ-արքայախնձոր-խնձոր-գրիչ)՝ այս անգամ այն նվիրելով կորոնավիրուսի դեմ պայքարին:
Երգի նոր տարբերակը հրապարակվել է YouTube-ում:
Պարային տեսահոլովակում երգիչը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը:
Հիթի PPAP հապավումը նա փոխարինել է «Pray-for-People-And-Peace» («Աղոթիր մարդկանց և խաղաղության համար») տարբերակով:
Տեսահոլովակը երկու օրվա ընթացքում ունեցել է 800 հազարից ավելի դիտում: